Եթե ընտրություններում թաթախված է Փաշինյանը, անհնար է, որ դրանք մաքուր լինեն․ հարցում՝ Արմավիրում
29 Հունիսի 2026, 16:20
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Արմավիրի մարզում անցկացված հարցումները վկայում են, որ բնակիչների շրջանում շարունակում է պահպանվել անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։
Տեղի բնակիչներից մեկն, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, խիստ քննադատել է գործող իշխանություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կասկածի տակ դնելով քվեարկության արդարությունը:
Հարցվող քաղաքացիներից մեկի համոզմամբ՝ գործող վարչակարգի պայմաններում հնարավոր չէր ունենալ արդար ընտրություններ:
«Եթե մի ընտրության մեջ թաթախված է Նիկոլ Փաշինյանը, անհնար է այդ ընտրություններում մաքուր գործընթաց տեղի ունենա… Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը հայ զինվորին դավաճանեց: Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը արցախցուն թողեց անտուն, անգերեզման: Ճիշտ է, ես հիմա շատ խիստ կասկածում եմ, որ Փաշինյանն իր հարազատների գերեզմաններին այցելում է, բայց ինքն ունի այսօր այդ հնարավորությունը, իսկ այսօր ցանկացած արցախցի այդ հնարավորությունից զրկված է՝ այցելել իր հանգուցյալի շիրիմին»,- նշել է բնակիչներից մեկը։
Քաղաքական հարցերից բացի, արմավիրցին անդրադարձել է նաև նախընտրական շրջանում անցկացված սոցիալական քաղաքականությանն՝ այն որակելով որպես ժողովրդին մանիպուլացնելու փորձ, որին հաջորդել է թանկացումների նոր ալիքը:
«Նախընտրական շրջանում 10 000 դրամով թոշակը բարձրացրեց, չէ՞: Ընտրությունը վերջացավ, դրել է՝ գները սաղ բարձրացրել է… Այդ տված 10 կոպեկը նորից վերցնում է: Ի՞նչ, ո՞ւմ ես խաբում, ինչի՞ ես խաբում»,- ընդգծել է հարցման մեկ այլ մասնակից։
Մանրամասները՝ տեսանյութում։