Ֆուլիան Պետիկյանն արժանացել է Cannes Lions 2026-ի մրցանակին
03 Հուլիսի 2026, 10:43
Հայազգի պրոդյուսեր Ֆուլիան Պետիկյանի աշխատանքը ճանաչման է արժանացել Cannes Lions 2026 ստեղծարարության միջազգային փառատոնում։ Kendrick Lamar-ի և SZA-ի «LUTHER» երգի տեսահոլովակը պարգևատրվել է Bronze Lion մրցանակով՝ «Երաժշտական տեսահոլովակում ակնառու վարպետություն» անվանակարգում։
Ֆուլիան Պետիկյանը հայազգի պրոդյուսեր է, որը հայտնի է երաժշտական տեսահոլովակների, գովազդային նախագծերի, վավերագրական ֆիլմերի և վիրտուալ իրականության ոլորտում իր աշխատանքներով։ Նա ղեկավարում է Fela պրոդաքշն ընկերությունը, հանդիսանում է Երաժշտական տեսահոլովակների արտադրողների ասոցիացիայի նախագահը և համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արտիստների հետ։
