Ֆուլիան Պետիկյանն արժանացել է «Cannes Lions 2026»-ի մրցանակին
03 Հուլիսի 2026, 10:43
Հայազգի պրոդյուսեր Ֆուլիան Պետիկյանի աշխատանքն արժանացել է միջազգային հեղինակավոր «Կաննի առյուծներ 2026» փառատոնի մրցանակին։ Մասնավորապես՝ Քենդրիկ Լամարի և SZA-ի «LUTHER» երգի տեսահոլովակը ստացել է «Bronze Lio»n մրցանակ՝ «Երաժշտական տեսահոլովակում ակնառու վարպետություն» անվանակարգում։
Ֆուլիան Պետիկյանը հայազգի պրոդյուսեր է, որը հայտնի է երաժշտական տեսահոլովակների, գովազդային նախագծերի, վավերագրական ֆիլմերի և վիրտուալ իրականության ոլորտում իրականացրած աշխատանքներով։ Նա «Fela» պրոդաքշն ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է, ինչպես նաև Երաժշտական տեսահոլովակների պրոդյուսերների ասոցիացիայի նախագահը։ Իր գործունեության ընթացքում Պետիկյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արտիստների հետ։
