Բոլոր միջոցներով փորձում են ճնշել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

06 Հուլիսի 2026, 11:21

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տեղի ունեցողը քաղաքական ճնշման հերթական դրսևորումն է, որը հաջորդել է Սահմանադրական դատարանի որոշմանը։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները գործողությունները սկսել են հուլիսի 6-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:16-ին, առանց սպասելու, որ «լույսը նորմալ բացվի»։

«Այս լայնածավալ գործողությունները վկայում են ընդհանուր առմամբ մեկ բանի մասին՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին Սահմանադրական դատարանի որոշմանը, որից անմիջապես հետո՝ այսօր վաղ առավոտյան, սկսել են գործողություններ իրականացնել»,- նշել է ԲՀԿ խոսնակը։