SOAD-ի համերգները Փարիզում վերածվել են հայկական մշակույթի տոնի
07 Հուլիսի 2026, 18:20
Ինը տարվա ընդմիջումից հետո «System of a Down» խումբը Ֆրանսիայում կրկին ելույթ է ունեցել՝ իր համերգներին հավաքելով լեփ-լեցուն դահլիճներ։
Սերժ Թանկյանը, Տարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը կատարել են իրենց ամենահայտնի հիթերը՝ ծրագրում ներառելով նաև հայկական ազգային երաժշտության տարրեր։
Բեմում հնչել են հատվածներ «Հեյ Ջան Ղափամա» և «Աման Թելո» հայկական երգերից։