Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
07 Հուլիսի 2026, 17:20
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու նպատակով առյուծներին քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
Մեկնաբանություն ստանալու համար լրատվամիջոցը դիմել է Կենդանաբանական այգի, սակայն մամուլի խոսնակը հրաժարվել է հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։
«Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից խուսափել են որևէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։ «Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն»,- հայտնել են քաղաքապետարանից։