ԱԱ-2026. Աշխարհի գործող չեմպիոնը խելահեղ քամբեքով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

07 Հուլիսի 2026, 22:25

Սպորտ

Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը դրամատիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին: Խաղի ընթացքում եգիպտոսցիները հաղթում էին 2:0 հաշվով (Իբրահիմ՝ 15′, Զիկո՝ 67′), իսկ Լիոնել Մեսսին 21-րդ րոպեին չէր կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը:

Արգենտինացիները ամբողջությամբ շրջեցին հանդիպման ելքը վերջնամասում. 79-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո գոլ խփեց Ռոմերոն, 83-րդ րոպեին Մեսսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+2-րդ րոպեին Ֆերնանդեսը խփեց հաղթական գնդակը:

Այս հաղթանակով Մեսսին գերազանցեց Կլոզեի ռեկորդը, բայց նաև հակառեկորդ սահմանեց ԱԱ-ների պատմության մեջ: Քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Շվեյցարիա — Կոլումբիա զույգի հաղթողի հետ: