ՆԱՏՕ-ի հռչակագրում գլխավոր սպառնալիքը շարունակում է մնալ ՌԴ-ն․ Անդրեյ Կոշկին

ՌԴ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի վարիչ Անդրեյ Կոշկինը Alpha News-ին մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։

«Իհարկե, այս գագաթնաժողովը բավական ակտիվ նախապատրաստվում էր։ Մենք բոլորս հետևում էինք նախապատրաստական գործընթացին, իսկ բազմաթիվ փորձագետներ ու վերլուծաբաններ ուշադիր մեկնաբանում էին այն։ Ավելին, ոմանք նույնիսկ ենթադրում էին, որ գագաթնաժողովի արդյունքներով կարող է ՆԱՏՕ-ի ներսում որոշակի պառակտում առաջանալ՝ հաշվի առնելով նախօրեին հնչող հայտարարությունները։ Սակայն նման բան տեղի չունեցավ։

Ընդհանուր առմամբ, այս գագաթնաժողովն առաջին հերթին ցույց տվեց ՆԱՏՕ-ի որոշակի միասնականությունը։ Չնայած նրան, որ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովը սկսեց Իսպանիայի, Իտալիայի և ընդհանուր առմամբ Եվրոպական միության հասցեին հնչեցրած քննադատությամբ՝ նշելով, որ դրանք չեն աջակցել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմում, դաշինքի ներսում որևէ լուրջ ճգնաժամ չարձանագրվեց»,- նշել է Կոշկինը։

Փորձագետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի հռչակագրում գլխավոր սպառնալիքը շարունակում է համարվել ՌԴ-ն։