«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում
10 Հուլիսի 2026, 11:40
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը արտագնա խաղում մրցեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկ»-ի հետ:
Խաղի մեկնարկում «Փյունիկ»-ը մի քանի լավ գրոհ կազմակերպեց: Խաղի հիմնական գործողությունները ծավալվում էին «Մարսաշլոկ»-ի կիսադաշտում: Խաղակեսի վերջնամասում «Մարսաշլոկ»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Յանսանեն:
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, «Փյունիկ»-ը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Արտակ Դաշյանը: Հայկական ակումբը զարգացրեց հաջողությունն ու 65-րդ րոպեին խփեց նաև երրորդ գնդակը: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Կովալենկոն:
«Մարսաշլոկ»-«Փյունիկ»` 0:3:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին: