Հասարակ մարդիկ են տուժում. քաղաքացին՝ իշխանության վարած քաղաքականության մասին

Արագածոտնի մարզում իրականացված հարցումների ընթացքում քաղաքացիներն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը և դրա անմիջական ազդեցությանը երկրի տնտեսության ու շարքային քաղաքացիների կյանքի վրա։

Բնակիչներից մեկի խոսքով՝ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը անհեռատես և տնտեսվարողների համար կործանարար է։

«Ես չգիտեմ՝ ում է ձեռնտու այս վիճակը, բայց որ հասարակ, իր քրտինքով փող աշխատող թե՛ գյուղացուն, թե՛ թեկուզ տաքսու վարորդին վնաս է, միլիոն տոկոս։ Ո՞ւմ է ձեռնտու… գնացե՛ք էդ հարցը հենց իշխանավորներին տվեք, ասեք՝ ինչո՞ւ այս երկիրը բերեցիք էս վիճակի»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Հարցման մասնակիցներից մեկը կոչ է արել իշխանավորներին վարել ոչ թե բախումային, այլ ճկուն, սիրաշահող ու խելամիտ քաղաքականություն՝ սեփական տնտեսությունը զարգացնելու համար։