Էդուարդ Սպերցյանը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

10 Հուլիսի 2026, 18:00

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակի դափնեկիր՝2025/26 մրցաշրջանի արդյունքներով արդյունքներով։

«Կրասնոդար»-ի նախկին ավագը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ՌԴ-ի առաջնության լավագույն կիսապաշտպան։ «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակի հիմնադրումից ի վեր այս մրցանակը մշտապես բաժին է հասել հենց Սպերցյանին՝ 2023, 2024, 2025 թվականներին։

Անցած մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի կարիերայի ամենահաջողներից մեկն էր։ Սպերցյանը դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը՝ կատարելով 16 գոլային փոխանցում։ Բացի այդ, նա խփել է 13 գոլ։

Մրցաշրջանի ավարտից հետո Սպերցյանը հեռացավ «Կրասնոդար»-ից և տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբ։

ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել «Կրասնոդար»-ի հարձակվող Ջոն Կորդոբան։