ՀՀ-ի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ
11 Հուլիսի 2026, 21:11
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին։
Եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։ Խաղը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին։