Հայաստանը Համաշխարհային բանկից 284,4 միլիոն դոլար կստանա Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման համար
12 Հուլիսի 2026, 17:10
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Համաշխարհային բանկի հետ 284,4 միլիոն դոլարի համաձայնագրերի վավերացմանը։ Միջոցներն ուղղվելու են երկու հիմնական խնդրի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 109 հազար անձի բնակարանային ապահովմանը, ինչպես նաև հիփոթեքային շուկայի զարգացմանն ու բնակարանային քաղաքականության կատարելագործմանը։
Կառավարության տվյալներով՝ 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ 6,444 ընտանիք (26,432 անձ) արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր, իսկ 2,970 ընտանիք ձեռք է բերել բնակարան՝ ընդհանուր շուրջ 48 միլիարդ դրամ արժողությամբ։