Ադրբեջանը Հայաստանի համար վառելիքի հուսալի աղբյուր է․ Ալիև
13 Հուլիսի 2026, 11:44
Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ, հատկապես ներկայիս պայմաններում, բախվում են վառելիքի աղբյուրների հասանելիության խնդիրների, Հայաստանը հենվում է այնպիսի հուսալի աղբյուրի վրա, ինչպիսին Ադրբեջանն է։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։
«Ադրբեջանն ու ՀՀ-ն Սպիտակ տանը, նախագահ Թրամփի մասնակցությամբ, նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո Ադրբեջանը միակողմանիորեն ամբողջությամբ վերացրել է ՀՀ-ի նկատմամբ կիրառվող սահմանափակումները»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ից, Ղազախստանից և այլ երկրներից ՀՀ է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռ։ Բացի այդ, Ադրբեջանն արդեն սկսել է ՀՀ նավթամթերքի մատակարարումը։
«Այս պահին արդեն ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք է մատակարարվել։ Այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներ, հատկապես հիմա, դժվարություններ ունեն վառելիքի աղբյուրների հասանելիության հարցում, ՀՀ-ն հենվում է Ադրբեջանի նման հուսալի աղբյուրի վրա։ Հակառակ դեպքում այն ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք որոնել աշխարհի այլ հատվածներում»,- նշել է Ալիևը։