Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սարուշենում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք

17 Օգոստոսի 2023, 12:10

Քաղաքականություն

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։