Երևանը՝ Եվրոպայի ամենագրավիչ և թերագնահատված զբոսաշրջային ուղղություններից մեկը․ The Times

15 Հուլիսի 2026, 17:40

Մշակույթ

Բրիտանական «The Times» պարբերականը Երևանը ներառել է Եվրոպայի ամենագրավիչ և ոչ լիարժեք գնահատված զբոսաշրջային ուղղությունների շարքում։ Հոդվածում ասվում է նաև, որ Հայաստանը 301 թվականին առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Լրագրողները նշել են, որ մայրաքաղաքի փողոցներն ունեն «փարիզյան հմայք», սակայն՝ առանց բարձր գների և զբոսաշրջիկների բազմության։ Երեկոյան Երևանի բուլվարներում հնչում է ջազ՝ ստեղծելով աշխույժ և միևնույն ժամանակ հարմարավետ մթնոլորտ։

«The Times»-ն իր ընթերցողներին խորհուրդ է տվել այցելել Մատենադարան, Կասկադ, Խոր Վիրապ և Գառնիի տաճար։