Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում World Open 2026 մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ
16 Հուլիսի 2026, 16:01
Հայ շախմատիստ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում կայացած World Open 2026 բլիցի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Մրցաշարն անցկացվել է հուլիսի 1-ից 5-ը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ դասական շախմատի մրցաշարում Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 4-8-րդ տեղերը։
World Open 2026-ը անցկացվել է Վաշինգտոնում։ Այն Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն բաց շախմատային մրցաշարերից մեկն է։