«Ալաշկերտ»-ն ու «Փյունիկ»-ը դուրս եկան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ

16 Հուլիսի 2026, 23:15

Սպորտ

Հայկական «Ալաշկերտ» և «Փյունիկ» ակումբները դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

«Ալաշկերտը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 6։5 հաշվով հաղթանակ է տարել ղազախական «Ելիմայի» նկատմամբ։ Իսկ «Փյունիկը» պատասխան խաղում 1։0 հաշվով առավելության է հասել Մալթայի «Մարսաշլոկի» նկատմամբ։