Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում

17 Հուլիսի 2026, 11:40

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից իսպանական «Տեներիֆե» տեղափոխվելուն։ Իսպանական ակումբը հանդես է գալիս Լա Լիգայի երկրորդ դիվիզիոնում։ Կողմերը լիակատար համաձայնության են հասել 22-ամյա ֆուտբոլիստի մշտական տրանսֆերի շուրջ։

Գործարքի արժեքը կկազմի 300 հազար եվրո՝ գումարած բոնուսներ։ Բայց այդ, գերմանական ակումբը զգալի տոկոս կստանա Ռանոսի հնարավոր հետագա վաճառքից։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը նվաճի բարձրագույն խմբի ուղեգիր։