Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում
17 Հուլիսի 2026, 11:40
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից իսպանական «Տեներիֆե» տեղափոխվելուն։ Իսպանական ակումբը հանդես է գալիս Լա Լիգայի երկրորդ դիվիզիոնում։ Կողմերը լիակատար համաձայնության են հասել 22-ամյա ֆուտբոլիստի մշտական տրանսֆերի շուրջ։
Գործարքի արժեքը կկազմի 300 հազար եվրո՝ գումարած բոնուսներ, ինչպես նաև ֆուտբոլիստի հնարավոր հետագա վաճառքից ստացվող զգալի տոկոս։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, եթե «Տեներիֆե»-ն դուրս գա Լա Լիգա։