Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում. Արցախի ԱԳՆ

17 Օգոստոսի 2023, 20:20

Քաղաքականություն

Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ Արցախում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել: «Ադրբեջանական կողմը միտումնավոր խոչընդոտում է Արցախի մասնակցությանը, որպեսզի վերջինս չկարողանա պատմել ծանրագույն իրավիճակի մասին։ Ուստի նախարարն ինքն է ներկայացրել իրավիճակը»,-նշել է Ղազարյանը։

Ղազարյանի փոխանցմամբ` ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմի՝ վարձկանների օգտագործման, Թուրքիայի մասնակցության համար Ադրբեջանի անպատժելիության արդյունքում։ Դրա համար էլ բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում։

«Երկրներն ու կազմակերպությունները պետք է ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին զսպելու համար: Բաքուն նաեւ փորձում է օգտվել միջազգային «բարենպաստ» իրավիճակից եւ հասնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը»,-ընդգծել է նախարարը։ 

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստին՝ նախարարը նշել է, որ նիստի  հրավիրումը միայն մեկնարկն է, քանի որ այդ գործընթացը շարունակվելու է։ Ինչ վերաբերում է  կարողություններին, ապա  Ղազարյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի և՛ կարողություններ, և՛ լիազորություններ՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։

Հիմա եթերում