Երևի պետք է Ավարայրի ճակատամարտը պատմեն՝ ցույց տալու, թե որքան փառահեղ են եղել․ Վարդևանյան
29 Հոկտեմբերի 2026, 13:15
ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին, նշել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, հավանաբար, պետք է Ավարայրի ճակատամարտի մասին պատմեն՝ ցույց տալու իրենց փառահեղությունն ու հզորությունը։
«Կարծում եմ՝ առնվազն այս դեպքերից է, որ ինչքան «Քաղաքացիական պայմանագրից» մարդ կա, պետք է, երևի, Ավարայրի ճակատամարտը պատմեն, թե ինչքան իրենք փառահեղ էին, հզոր էին և այլն։ Կարծում եմ՝ բոլորը ամեն ինչ տեսել են»,- ասել է Վարդևանյանը։