TRIPP-ը կկատարի հետախուզական և լոգիստիկ գործիքի դեր․ Պյոտր Կոլչին

Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովինշանակումը «TRIPP+» ներդրումային հիմնադրամի ղեկավար պաշտոնում։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է մղում «TRIPP»-ը՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ իր ծրագրերի համատեքստում։

«Մենք տեսնում ենք, որ իրանական հարցը ոչ մի տեղ չի անհետանում, և այդ պատճառով Վաշինգտոնի համար կարևոր է ուժեղացնել իր ներկայությունը Իրանի շուրջ։ Իրանի հյուսիսային սահմանը, իհարկե, շատ ռազմավարական հենակետ է, որը կարող է օգտագործվել հետախուզության և լոգիստիկայի նպատակներով, և ես վստահ եմ, որ «TRIPP»-ը հենց այդպիսի դեր կկատարի։

Ընդհանուր առմամբ, սա շատերին է ձեռնտու։ Առաջին հերթին՝ Փաշինյանի վարչակազմին, որը որոշել է հենվել ԱՄՆ-ի և եվրոպացիների վրա ու զոհաբերել Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերությունները։ Իրանում դա շատ լավ տեսնում են, և ես վստահ եմ, որ մենք ականատես ենք դառնալու իրանա-հայկական հարաբերությունների աստիճանական վատթարացմանը», -ասել է Կոլչինը։