Հայաստանը ՌԴ-ին շոկոլադ մատակարարող երկրների առաջին տասնյակում է

20 Հուլիսի 2026, 18:20

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը 2026 թվականի առաջին եռամսյակում ընդգրկվել է ՌԴ-ին շոկոլադ մատակարարող երկրների առաջին տասնյակում։ «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրության համաձայն՝ մատակարարումների ծավալը կազմել է 4,7 միլիոն դոլար։

Առաջին տեղում Գերմանիան է (50,9 միլիոն դոլար):

Տասնյակում են նաև Թուրքիան՝ 14,1 միլիոն դոլար, Լեհաստանը՝ 13,5 միլիոն դոլար, Չինաստանը՝ 6,4 միլիոն դոլար, Լիտվան՝ 4,4 միլիոն դոլար, Իսպանիան՝ 3,5 միլիոն դոլար, Սերբիան՝ 1,7 միլիոն դոլար։