Ադելիա Պետրոսյանը հեռացել է Տուտբերիձեի թիմից
20 Հուլիսի 2026, 22:15
Ռուսաստանաբնակ հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հայտարարել է Էթերի Տուտբերիձեի մարզչական շտաբի հետ համագործակցության դադարեցման մասին։ Իր Telegram-ալիքում մարզուհին խոստովանել է, որ այս որոշումն իրեն շատ դժվար է տրվել։
Նա նաև երախտագիտություն է հայտնել Էթերի Տուտբերիձեին, Դանիիլ Գլեյխենհաուզին և Սերգեյ Դուդակովին՝ համատեղ աշխատանքի, ծրագրերի, հաղթանակների և ձեռք բերած փորձի համար։
Ադելիա Պետրոսյանը ՌԴ եռակի չեմպիոն է, Գրան պրիի եզրափակչի եռակի հաղթող (2023-2025 թթ.) և երկրի առաջնության բրոնզե մեդալակիր (2022 թ.)։ 2026 թվականի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

