Ոլորտը կոլապսի եզրին է․ ձկնաբույծները Կառավարությունից լուծումներ են պահանջում

21 Հուլիսի 2026, 10:56

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի ձկնաբույծներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ ոլորտը հայտնվել է կոլապսի եզրին, մինչդեռ պետական մարմինները խնդիրը ներկայացնում են որպես լուծված՝ քննարկումներ անցկացնելով ոլորտը չներկայացնող անձանց հետ։

«Մայիսի 12-ից Ռուսաստանը դադարեցրել է հայկական ձկնամթերքի ներկրումը՝ պատճառաբանելով, թե իբր որակյալ չէ կամ ժամանակավոր ստուգումներ են անում։ Բայց մեր ՍԱՏՄ ղեկավարն ինքն է հայտարարել, որ Հայաստանի ձկնամթերքի 97%-ը իդեալական վիճակում է։

Մեզ առաջարկում են դուրս գալ եվրոպական շուկա, բայց մենք այնտեղ մրցունակ չենք։ Միայն Նորվեգիան 2024 թվականին եվրոպական երկրներ է արտահանել 1 մլն 150 հազար տոննա ձուկ։ Մենք Ռուսաստան ենք արտահանում ընդամենը 14 հազար տոննա, և նույնիսկ այդ շուկայում մեծ դժվարությամբ էինք մրցակցում։ Հիմա տանենք Եվրոպա, իրենց տան մեջ իրենց հետ մրցակցե՞նք։ Ո՞նց եք դա պատկերացնում»,- նշել է նա։