ՇՏԱՊ. կտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը
21 Հուլիսի 2026, 18:15
Հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը: Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում:
Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում: