Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

21 Հուլիսի 2026, 20:34

Սպորտ

Հրաձիգ Աիդա Ազատյանը աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների «շարժվող թիրախ, խառը վազք» մրցաձևում։

Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը, վաստակելով 1,095 միավոր, զբաղեցրել են երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների։