Հայաստանի բասկետբոլի Մ18 կանանց հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել Ջիբրալթարի նկատմամբ
22 Հուլիսի 2026, 15:13
Ինչպես հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, ՀՀ-ի Մ18 կանանց հավաքականը վստահ հաղթանակով սկսեց պայքարը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։
Կոսովոյի Պեժա քաղաքում մեկնարկած Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի կանանց առաջնության առաջին խաղում հավաքականը 83:36 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Լիլիթ Գևորկովան (EFF 17), որը նաև թիմի լավագույն ռմբարկուն էր՝ վաստակելով 16 միավոր։