Չեմպիոնների լիգա․ Տիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա»-ն հաղթել է 4:0 հաշվով
22 Հուլիսի 2026, 16:35
Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ն խոշոր հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։ Սերբական ակումբը հյուրընկալվելիս 4:0 հաշվով վստահ հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի «Լառն»-ին, հայտնում է Sportaran-ը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի մեկնարկային կազմում էր և անցկացրել է ամբողջ հանդիպումը։
Գոլերի հեղինակ են դարձել Մուհամեդ Չամը և Վասիլիե Կոստովը, իսկ Բրունո Դուարտեն դարձել է դուբլի հեղինակ։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում։