Պետդուման սահմանափակել է երկրից հեռացած ռուսաստանցիների իրավունքները

22 Հուլիսի 2026, 19:16

Քաղաքականություն

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որը սահմանափակում է երկիրը լքած այն ռուսաստանցիների իրավունքները, որոնք մեղադրվում են բանակը վարկաբեկելու, անցանկալի կազմակերպությունների հետ համագործակցելու կամ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտելու մեջ։

Նման քաղաքացիներին կարգելվի օգտվել բանկային ծառայություններից և «Госуслуги» պորտալից, մեքենա վարել, գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և վաճառել անշարժ գույք։

Պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովի խոսքով՝ Ռուսաստանի տարածքում նման անձանց հաշիվներն ու գույքը կարող են սառեցվել։