Wildberries-ը սկսել է փոխհատուցել վաճառողների վնասները

22 Հուլիսի 2026, 22:45

Տնտեսություն և Բիզնես

«Wildberries»-ը սկսել է առաջին փոխհատուցումները վճարել վաճառողներին՝ պահեստի վրա տեղի ունեցած հարձակումից հետո։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ ավելի քան 88,000 վաճառողներ առաջին վճարումները կստանան արդեն այսօր։

Նա նշել է, որ «Wildberries»-ի առաքման ծառայության աշխատանքը բնականոն հուն կվերադառնա 24 ժամվա ընթացքում։