Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23 Հուլիսի 2026, 21:20

Մշակույթ

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ` գրեթե անխաթար պահպանված գույներով։ Այն, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կես կամ 6-րդ դարի սկիզբ։

Գիտական ​​համագործակցության օրինակելի դրսևորում, որ շարունակում է իր պտուղները տալ».-այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան էջում։