Տուգանվել ենք թերլիցքավորման համար․ Ափնագյուղի բենզալցակայան

24 Հուլիսի 2026, 12:51

Քաղաքականություն

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ափնագյուղ 2 -րդ փ, 30/8)։

Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 124 513 (Մեկ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր տասներեք) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։