Եթե արտահանումն աշխուժանա, առևտուրն էլ կակտիվանա․ առևտրական
24 Հուլիսի 2026, 14:08
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի եղանակային պայմանները զգալիորեն ազդել են մրգի որակի վրա։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է շուկայում մրգի և բանջարեղենի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկը։
«Այս տարի անձրևները շատ էին, դրա համար էլ մրգի որակը որոշ չափով տուժեց»,- նշել է նա։
Վաճառողի խոսքով՝ եղանակային գործոններից բացի, առևտրականները բախվում են նաև իրացման խնդիրների։ Ըստ նրա՝ ներքին շուկայում առևտրի ակտիվությունը նաև կախված է Հայաստանից մրգի արտահանման ծավալներից։
«Գնային առումով էլ այս տարի իրավիճակն այլ է։ Ապրանքը մի փոքր դժվար է վաճառվում, որովհետև այն երկրից քիչ է դուրս գալիս։ Եթե արտահանումն աշխուժանա, այստեղ էլ առևտուրը կծաղկի»,- ընդգծել է նա։