«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան գումարների փոխանցումները

24 Հուլիսի 2026, 18:32

Տնտեսություն և Բիզնես

Միջազգային դրամական փոխանցումների «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ դրամական փոխանցումները։

Ըստ «Կոդ Դուրովա» պարբերականի՝ սահմանափակումները կապված են Եվրամիության կողմից ընդունված նոր պատժամիջոցների փաթեթի հետ։

«Настоящее Время»-ն հաստատում է, որ Ռուսաստանում գտնվող օգտատերերի համար «Զոլոտայա Կորոնա» հավելվածից անհետացել է նախկինում հասանելի բազմաթիվ երկրներ դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունը։ Այժմ ծառայությունն առաջարկում է փոխանցումներ կատարել միայն չորս ուղղություններով՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։

Ռուսաստանում բազմաթիվ ռուսաստանցիներ և օտարերկրացիներ օգտվում էին «Զոլոտայա Կորոնա» ծառայությունից՝ որպես, հավանաբար, վերջին օրինական միջոց՝ Վրաստան և ԱՊՀ երկրների մի շարք պետություններ դրամական միջոցներ փոխանցելու համար։