Պատժամիջոցների պատճառով Լատվիայում արգելվել է Ռայմոնդ Պաուլսի 8 ստեղծագործությունների հեռարձակումը

Լատվիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է ռադիոկայաններով հեռարձակել այն ստեղծագործությունները, որոնք առնչվում են պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց։

Սահմանափակումն, անսպասելիորեն, տարածվել է նաև լեգենդար կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի ութ հայտնի ստեղծագործությունների վրա, քանի որ դրանք գրվել են ռուսաստանցի բանաստեղծների հետ համահեղինակությամբ կամ կատարվում են այն արտիստների կողմից, որոնք ընդգրկված են «սև ցուցակներում»։

Պատգամավորներն ընդգծել են, որ արգելքը չի վերաբերում անձամբ մաեստրո Ռայմոնդ Պաուլսին, իսկ նրա արվեստի երկրպագուներին խորհուրդ են տվել «տանը միացնել YouTube-ը և ոչինչ չկորցնել»։