Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանման եկամուտների ավելի քան 80 տոկոսը

25 Հուլիսի 2026, 13:15

Տնտեսություն և Բիզնես

Եթե Հայաստանը կորցնի ռուսական շուկան, ապա կզրկվի պանրի արտահանման եկամուտների ավելի քան 80 տոկոսից։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։

2025 թվականի արդյունքներով Հայաստանը պանրի արտահանումից համաշխարհային շուկաներում ստացել է 16,4 միլիոն դոլար եկամուտ, որից 13,5 միլիոն դոլարը բաժին է ընկել ՌԴ-ի շուկային։ Այսպիսով, հայկական պանրի արտահանման եկամուտների շուրջ 83 տոկոսը ապահովվել է ռուսական շուկայի հաշվին։

Ռուսաստանը ոչ միայն հայկական պանրի ամենախոշոր գնորդն է, այլև միակ երկիրն է, որը յուրաքանչյուր ամիս կայուն կերպով միլիոնավոր դոլարների հայկական պանիր է ներմուծել։ 2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդներն են եղել ԱՄՆ-ը՝ 1,8 միլիոն դոլարի, և Վրաստանը՝ 670,9 հազար դոլարի ներմուծմամբ։