Նյու Յորքի օդանավակայանում ջրարջը առաստաղից ընկել է ուղևորների վրա
27 Հուլիսի 2026, 15:45
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում արտասովոր դեպք է տեղի ունեցել․ ջրարջը առաստաղից ընկել է չվերթին սպասող ուղևորների վրա։ Այս մասին հայտնել է MK.ru տելեգրամյան ալիքը։
Դեպքի ականատեսները կատարվածին արձագանքել են հումորով և սկսել նկարահանել այն։
Օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով՝ կենդանին տեխնիկական հաղորդուղիներով փողոցից մտել էր շենք։ Ընկնելուց հետո ջրարջը փախել է։