Մոսկվայում աճուրդի կհանվեն Հովհաննես Այվազովսկու աշխատանքները
27 Հուլիսի 2026, 18:00
Մոսկվայի աճուրդի տունը վաճառքի է հանել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, ինչպես նաև ռուս հայտնի նկարիչներ Կոնստանտին Մակովսկու, Նիկոլայ Ռերիխի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Բորիս Կուստոդիևի և այլ արվեստագետների ստեղծագործությունները։
Այս հեղինակների աշխատանքների ծագումնաբանությունը, հազվագույտ տեխնիկան և թանգարանային արժեք ունեցող գործերը հավաքածուի ընդհանուր արժեքը հասցրել են 1 միլիարդ ռուբլու, ինչը սպասվող աճուրդը դարձնում է արվեստի սեզոնի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը։
Մասնավորապես, աճուրդում ներկայացված է Այվազովսկու «Յալթայի ափերի մոտ» կտավը, որի մեկնարկային գինը կազմում է 420 հազար դոլար (մոտ 33 միլիոն ռուբլի)։
Աճուրդում ներկայացված է նաև մեծանուն հայ նկարիչի մեկ այլ աշխատանք՝ «Լուսնյակ գիշեր Ղրիմում» բնանկարը։