Հայտնի են «Next Step Studio» ծրագրին մասնակցելու համար ընտրված հայ ռեժիսորների անունները

27 Հուլիսի 2026, 20:50

Մշակույթ

Հայաստանը 2027 թվականին կդառնա «Կաննի կինոփառատոնի» «Քննադատների շաբաթ» ծրագրի շրջանակում իրականացվող Next Step Studio նախաձեռնության պատվավոր երկիրը։

Ինչպես հայտնում է «Variety․com»-ը, Հայաստանը կներկայացնեն Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը, որոնք չորս արտասահմանցի ռեժիսորների հետ համատեղ Հայաստանում կնկարահանեն կարճամետրաժ ֆիլմեր։

Նախագծին միացող օտարերկրյա ռեժիսորների անունները կհայտարարվեն օգոստոսի 19-ին՝ Սարաևոյի կինոփառատոնի շրջանակում անցկացվող «CineLink» ծրագրի փակման արարողության ժամանակ։

Ստեղծված չորս ֆիլմերը կներկայացվեն 2027 թվականին կայանալիք 80-րդ հոբելյանական Կաննի կինոփառատոնում։

Նախաձեռնությունը կարևոր քայլ է հայկական կինոյի միջազգային ճանաչման, երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման, միջազգային գործընկերային կապերի զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ։

Հիմա եթերում