Հայ-իրանական համագործակցություն, TRIPP, ՀՀ-ԱՄՆ հարաբերություններ. «Alpha Persian»-ի 16-րդ թողարկման գլխավոր թեմաները
27 Հուլիսի 2026, 22:30
«Alpha News»-ի պարսկալեզու ալիքն իր հերթական թողարկմանը ներկայացրել է տարածաշրջանային, քաղաքական և տնտեսական վերջին կարևորագույն զարգացումները։
Թողարկման առանցքում են հայ-իրանական հարաբերությունների խորացումը, էներգետիկ ու ենթակառուցվածքային նոր նախագծերը, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ պաշտպանական ու տարանցիկ համագործակցությունը։
1. Հայ-իրանական տնտեսական և էներգետիկ համագործակցություն
— «Հայաստան և Իրան Սյունիքում» համաժողով․ Սյունիքում անցկացված համաժողովի նպատակն է խորացնել երկկողմ համագործակցությունն ու մշակել նոր համատեղ նախաձեռնություններ։
— Բարձրաստիճան հանդիպումներ Թեհրանում․ Իրանի փոխնախագահը և Դավիթ Խուդաթյանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայնման և ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման հարցեր։
— Էներգետիկ համատեղ աշխատանքային խումբ․ Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ խումբ՝ գազի առևտրի և էներգետիկ համագործակցության զարգացման նպատակով։
— Էլեկտրաէներգետիկ միջանցք․ Կարևորվել է երրորդ էլեկտրահաղորդման գծի, Մեղրիի ՀԷԿ-ի և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացումը։
— Գազի արտահանման նոր մոդել․ Իրանի նավթի նախարարը ներկայացրել է նոր մոդել, որը նախատեսում է Հայաստանի ավելի ակտիվ ներգրավում տարածաշրջանային առևտրում։
— Ներդրումներ Սյունիքի հանքերում․ Փորձագետների գնահատմամբ՝ իրանական ներդրումները Հայաստանի պղնձի հանքերում կարող են էապես ամրապնդել երկկողմ կապերը։
2. Տրանսպորտ, ենթակառուցվածքներ և TRIPP նախագիծ
— Ճանապարհաշինություն և սահմանային կամուրջ․ Դավիթ Խուդաթյանի և Իրանի ճանապարհաշինության նախարարի հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների և Հայաստան-Իրան երկրորդ սահմանային կամրջի կառուցման հարցերը։
— ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը․ Վաշինգտոնից ընդգծել են, որ TRIPP երթուղու բոլոր սահմանային և մաքսային վերահսկողության գործառույթները կշարունակեն մնալ բացառապես Հայաստանի ձեռքում։
— Փորձագիտական տեսակետ․ Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ Իրանի դիրքորոշումը կարող է օգնել Հայաստանին պահպանել վերահսկողությունը TRIPP նախագծի շրջանակում։
3. Հայաստան — ԱՄՆ հարաբերություններ
— Պաշտպանական տեխնոլոգիաների ձեռքբերում․ Հայաստանի դեսպանի խոսքով՝ Երևանը հնարավորություն է ստացել ձեռք բերել ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներ և ընդլայնել պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։
Տասնվեցերորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=JL3v4nxHLNo