Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի վրա․ Անդրեյ Պերլա
28 Հուլիսի 2026, 22:30
Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը հայտնվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև քաղաքական փակուղու մեջ։
Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանից պահանջում է հստակություն արտաքին քաղաքական ուղեգծի հարցում։
«Հենց այդ պատճառով նախագահ Պուտինը պնդում է այն միտքը, որ եթե դուք ցանկանում եք հեռանալ Ռուսաստանից, ապա դա պետք է անել հստակորեն և դադարեցնել երկու աթոռի վրա նստելու փորձերը։ Այդ պատճառով էլ Փաշինյանն, իր հերթին, փորձում է հնարավորինս հետաձգել Հայաստանում հանրաքվեի անցկացումը։ Նա շատ լավ հասկանում է, որ չունի մեծամասնություն՝ Ռուսաստանից հրաժարվելու և Եվրամիության օգտին ընտրություն կատարելու համար»,- եզրափակել է Պերլան։