Moody’s-ը Հայաստանում մինչև 5,5% տնտեսկան աճ է կանխատեսում
29 Հուլիսի 2026, 14:40
Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «Ba3» մակարդակում, և կանխատեսումը «կայունից» փոխել է «դրականի»։ Երկրի վարկային վերին սահմանները պահպանվել են համապատասխանաբար «Baa2» և «Ba1» մակարդակներում։
Գործակալությունը պարզաբանել է, որ դրական կանխատեսումը պայմանավորված է քաղաքական ռիսկերի զգալի նվազմամբ․ Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը նվազել է, Հայաստանի արտաքին կապերը դիվերսիֆիկացվում են, իսկ ներքաղաքական ռիսկերը շարունակում են մնալ սահմանափակ։
Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունը և Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները շարունակում են սպառնալիք լինել։ Moody’s-ը կանխատեսում է, որ 2026-2027 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5-5,5%՝ ներքին պահանջարկի, կապիտալի ներհոսքի, ինչպես նաև ծառայությունների և առևտրի ոլորտներում կայուն ակտիվության շնորհիվ։