Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ, երբ ՀՀ պաշտոնյաների օդանավը վայրէջք է կատարել. «Առավոտ»

19 Օգոստոսի 2023, 13:02

Քաղաքականություն

«Առավոտի» տեղեկություններով՝ այսօր մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր Սյունիքի օդանավակայանում, ականատեսների խոսքով՝ կրակոցներ են հնչել:

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները տարհանել են այցելուներին շենքից։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության անդամները:

Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը որոշել է սադրանքի դիմել՝ խուճապի մթնոլորտ սերմանելու և ինքնաթիռի վայրէջքը թույլ չտալու համար:

Հիմա եթերում