Վիրտուոզ երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանն ու Աշոտ Խաչատրյանը համատեղ ալբոմ են թողարկել

30 Հուլիսի 2026, 20:50

Մշակույթ

Բելգիայում բնակվող վիրտուոզ երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանը (ջութակ) և Աշոտ Խաչատրյանը (դաշնամուր) թողարկել են համատեղ ալբոմ։

Նրանց «Brahms: Violin Sonatas» խորագրով ձայնասկավառակը ներառում է Յոհաննես Բրամսի՝ ջութակի և դաշնամուրի համար գրված բոլոր սոնատների ամբողջական ձայնագրությունը

Ալբոմը թողարկվել է Azur Classical լեյբլի ներքո։

Հրաչյա Ավանեսյանն ու Աշոտ Խաչատրյանը համերգներով հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում։ 2011 թվականին նրանք վարպետության դասեր են անցկացրել Երևանում՝ «Վերադարձ» հինգերորդ փառատոնի շրջանակում։