Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվում քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ
31 Հուլիսի 2026, 10:30
«Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննչական գործողություններն իրականացվում են Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Խոսքը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներին։
Ավելի վաղ հայտնի դարձել, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Նարեկ Կարապետյանի տանը։ Դրանից առաջ հայտնի դարձավ, որ դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը։