Իրանական պատերազմում «հաղթողներ» չկան․ տուժում են բոլորը․ Հայկ Տեր-Ներսիսյան
31 Հուլիսի 2026, 23:33
Alpha News-ի տաղավարում քաղաքագետ և տնտեսագետ Հայկ Տեր-Ներսիսյանն անդրադարձել է իրանական պատերազմի 5-ամսյա ընթացքին, համաշխարհային տնտեսության վրա դրա ունեցած ազդեցությանը, նավթային պաշարների նվազմանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական հետևանքներին։
Ըստ փորձագետի՝ ռազմական գործողությունների հետևանքով համաշխարհային տնտեսությունում «հաղթողներ» չկան․ տուժում են բոլորը, պարզապես վնասների չափն ու հետևանքները դեռ ամբողջությամբ տեսանելի չեն։
«Բոլորը տուժում են, պարզապես՝ տարբեր չափերով։ Այս պահին ազդեցությունն ամբողջությամբ չի երևում, քանի որ խոշոր երկրներն օգտագործում են իրենց ռազմավարական նավթային պաշարները»,- նշել է Տեր-Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների նավթային պահուստների նվազումը ցույց է տալիս, որ ճգնաժամի իրական ազդեցությունը կարող է ավելի ուշ դրսևորվել։ Հայկ Տեր-Ներսիսյանը նաև նշել է, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի ամիս, ապա էներգետիկ շուկաները կարող են բախվել ավելի լուրջ խնդիրների։