Wanderlust Awards մրցանակաբաշխություն․ Հայաստանը՝ լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում
02 Օգոստոսի 2026, 22:20
Հայաստանը հայտնվել է հեղինակավոր միջազգային Wanderlust Reader Travel Awards 2026 զբոսաշրջային մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած երկրների թվում։ Մեր երկիրը միանգամից երկու անվանակարգում ընդգրկվել է կարճ ցուցակում՝ «Եվրոպայի ամենացանկալի երկիր» և «Զբոսաշրջիկների համար ամենագրավիչ նոր ուղղություն»։
Բաց քվեարկությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 27-ը՝ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 4-ին՝ WTM London միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում։
Wanderlust Reader Travel Awards մրցանակաբաշխությունը կազմակերպում է բրիտանական Wanderlust ամսագիրը, որը ճանապարհորդությունների թեմայով աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր պարբերականներից մեկն է։ Մրցանակակիրները որոշվում են ամսագրի ընթերցողների և աշխարհի տարբեր երկրների ճանապարհորդության սիրահարների բաց քվեարկության արդյունքներով։