«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

03 Օգոստոսի 2026, 11:42

Քաղաքականություն


Ազգային ժողովում շարունակվում է խոսնակի թեկնածուի պաշտոնի հարցի քննարկումը։ Շարունակվում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների ելույթները, որից հետո տեղի կունենա քվեարկությունը։

ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակն էր:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը:

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյան է: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: